Գյումրիում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 4-ին, ժամը 19:59-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային 2-րդ թաղամասի թիվ 4 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վարդբաղ 1-ին միկրոշրջանի 2-րդ թաղամասի շենքերից մեկին կից երկաթե ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:21-ին, մարվել՝ 21:11-ին: Ավտոտնակում այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան։

Related posts

Խուլիգանություն կատարելու համար «Կամք» նախաձեռնության հիմնադրին մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության փուլերից մեկին

Իրանի և Ադրբեջանի սահմանին մեկնարկել է Էբրահիմ Ռայիսիի և Իլհամ Ալիևի հանդիպումը