ԱՄՆ-ում ձմեռային փոթորկի զոհ Է դարձել առնվազն 23 մարդ

ԱՄՆ-ում շաբաթ օրը առնվազն 23 մարդ Է զոհվել ձմեռային փոթորկի հետ կապված տարբեր միջադեպերի հետեւանքով, հաղորդում է NBC հեռուստաալիքը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ջերմաստիճանի կտրուկ անկումը, ձյան տեղումները, ուժեղ քամին, մերկասառույցը բազմաթիվ ավտովթարների, էլեկտրահաղորդման գծերի խզման, ավիաչվերթների ուշացման պատճառ են դարձել։

«Մարդիկ զոհվել են Օկլահոմայում, Կենտուկիում, Միսուրիում, Վիսկոնսինում, Կանզասում, Նեբրասկայում, Օհայոյում, Նյու Յորքում, Կոլորադոյում եւ Միչիգանում»,-հայտնել Է հեռուստաալիքը։

Չեղարկվել է ավելի քան 2,6 հազար ավիաչվերթ ։ Համաձայն poweroutage.us ինտերնետային մոնիտորինգի ռեսուրսի՝ գրեթե 400,000 տնային տնտեսություններ և ձեռնարկություններ մնում են առանց էլեկտրաէներգիայի, իսկ գագաթնակետին սպառողների թիվը հասել է 1,6 միլիոնի:

Related posts

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտեր

Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան