ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ներկա է գտնվել Քենեդի կենտրոնում STARMUS-ի կողմից կազմակերպված միջոցառումներին

Ապրիլի 1-ին և 2-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ներկա է գտնվել Քենեդի կենտրոնում STARMUS-ի կողմից կազմակերպված միջոցառումներին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Ապրիլի 2-ին տեղի է ունեցել STARMUS VI ֆիլմի ամերիկյան պրեմիերան: Նախքան ֆիլմի պրեմիերան STARMUS փառատոնի համահիմնադիրներ և STARMUS VI ֆիլմի պրոդյուսերներ Գարիկ Իսրայելյանը և Թոդ Միլլերը հանդես են եկել ամփոփ ելույթներով՝ ներկաներին ներկայացնելով STARMUS-ի անցած ճանապարհը:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա են գտնվել նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Related posts

Մհեր Գրիգորյանին Nokia ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացվել են 5G ցանցի ենթակառուցվածքների ներդրման ծրագրերը

Անօթևան մնացածները կապահովվեն թե՛ կեցության վայրով, թե պայմաններով. ՏԿԵ նախարարը՝ Ճամբարակում

Դավիթ Առուշանյանը ներկայացրել է Շիրակի մարզի 2024 թվականի բյուջեի կատարողականը