ԱՄՆ-ն փակել է Կիևում դեսպանատունը՝ այսօր սպասվող ավիահարվածի սպառնալիքի պատճառով

Միացյալ Նահանգները ժամանակավորապես փակել է Կիևում իր դեսպանատունը՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ուղղությամբ սպասվող ավիահարվածի սպառնալիքի պատճառով, այս մասին ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

«Կիևում ԱՄՆ դեսպանատունը կոնկրետ տեղեկատվություն է ստացել նոյեմբերի 20-ին հնարավոր խոշոր ավիահարվածի մասին։ Որպես կանխարգելիչ միջոց՝ դեսպանատունը կփակվի, իսկ դեսպանատան աշխատակիցներին կտրվեն ցուցումներ տեղում ապաստանելու համար։

Դեսպանատունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին օդային հարձակման դեպքում պատրաստ լինել անհապաղ ապաստարան տեղափոխվելուն»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։

Related posts

Ֆրանսիայի դպրոցներում ցույցեր և դասադուլներ են. կան ձերբակալվածներ

ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել

ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում խորհրդարանի ընտրության մասին