ԱՄՆ–ն պետք է քայլեր ձեռնարկի և Ադրբեջանին ստիպի պահպանել հրադադարի ռեժիմը. Ֆրանկ Փիլոն

ԱՄՆ-ը պետք է այնպիսի վճռական քայլեր ձեռնարկի, ինչպիսին պատժամիջոցների կիրառումն է՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա, որպեսզի այն պահպանի հրադադարի ռեժիմը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը:

«Ես զրույց ունեցա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որը մանրամասն գնահատական տվեց Արցախի հակամարտությանը: ԱՄՆ-ը պետք է այնպիսի վճռական քայլեր ձեռնարկի, ինչպիսին պատժամիջոցների կիրառումն է՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա, որպեսզի այն պահպանի հրադադարի ռեժիմը և դադարեցնի օտարերկրյա ահաբեկիչների օգտագործումը»,-նշել է կոնգրեսականը:

Related posts

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ, այդ թվում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից

Մենք կրկնապատկում ենք մեր տնտեսվարողների, ֆերմերների հնարավորությունը. Պապոյան

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել