Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2314 դեպք

Հոկտեմբերի 25-ին դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 77 837 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 2314-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 50 908 (+207) մարդ, այս պահին բուժվում է 23 332-ը (+2080):

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1517 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1180-ը (+23), իսկ այլ պատճառներով՝ 337-ը (+4):

Մեկ օրում մահացել է 27 մարդ:

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 57 (տղամարդ), 75 (տղամարդ), 62 (կին), 71 (տղամարդ), 51 (տղամարդ), 77 (կին), 83 (կին), 70 (տղամարդ), 92 (կին), 83 (տղամարդ), 62 (կին), 67 (կին), 44 (տղամարդ), 60 (կին), 82 (տղամարդ), 61 (կին), 64 (կին), 87 (կին), 73 (տղամարդ), 67 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ) և 61 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկակ հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Related posts

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված խցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է