ԱՄՆ-ն կոչ է անում Երևանին և Բաքվին վերսկսել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ

ԱՄՆ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ մասին ԵԱՀԿ նախարարների հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանը:
«Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին վերսկսել աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների հետ` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայուն և խաղաղ լուծմանը հասնելու համար», – հինգշաբթի ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Բիգանը:
Նրա խոսքով՝ «այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմի դաշտում, և չնայած մենք ողջունում ենք հրադադարի ռեժիմը, սա միայն առաջին քայլն է»:

Related posts

Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու համար