Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 12-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Ամառանոցային փողոցի թիվ 202, Նորքի այգիներ փողոցի թիվ 202, Նորքի այգիներ փողոցի թիվ 227, Արմենակյան փողոցի թիվ 125 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների, Արմենակյան փողոցի առանձնատների (մասնակի) գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը.

ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 14, 15, 16 բնակելի համալիրների (դոսերի) գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:

Related posts

Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է պետական միջամտությամբ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերում