ԱՄՆ նախագահի ընտրությանը վաղաժամ քվեարկել է ավելի քան 72 մլն ամերիկացի

ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահի ընտրությանը վաղաժամ քվեարկել է ավելի քան 72 մլն ամերիկացի՝ վկայում են Ֆլորիդայի համալսարանի հրապարակած տվյալները։

Ըստ հաշվարկների՝ ժամկետից շուտ քվեարկել է 72045918 մարդ։ Ավելի քան 38 միլիոն մարդ քվեարկել է ընտրատեղամասերում, գրեթե 34 միլիոնը՝ փոստով:

Ամենաշատ վաղաժամ քվեարկություն ունեցող նահանգների ցուցակը գլխավորում է Տեխասը: Նրան հաջորդում են Ֆլորիդան, Կալիֆոռնիան, Հյուսիսային Կարոլինան և Ջորջիան:

ԱՄՆ-ում գրանցված ընտրողների թիվը մոտ 168 մլն է:

Related posts

Կտրիճ Ներսիսյանը գնացել է Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ

ԱՍՀ նախարարը և ԱԺ պատգամավորները պատասխանում են քաղաքացիների տեսահարցերին

Տագանրոգում ԱԹՍ-ների հարձակումից, ենթադրաբար, հրդեհվել է ԱԹՍ-ների գործարանը