ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի նավահանգստում հինգ կամուրջ է ոչնչացվել

Իրանի հարավային Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքում գիշերն ԱՄՆ-ի հարվածների հետևանքով ոչնչացվել է հինգ կամուրջ` հաղորդում է Իրանի պետական ​​IRIB հեռուստաալիքը։

«Անցած գիշեր Բանդար Աբբասում հինգ կամուրջ ոչնչացվել է ԱՄՆ-ի կողմից», – հայտնել է IRIB-ը սոցիալական ցանցերում։
Հունիսի 18-ի գիշերը Թեհրանը և Վաշինգտոնը ստորագրել են հուշագիր, որը նպատակ ունի վերջ դնել փետրվարի 28-ին սկսված հակամարտությանը։ Սակայն, հուլիսի 8-ից ի վեր ԱՄՆ զինված ուժերը մի քանի հարձակում են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ սա Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների պատասխանն էր։
Իրանի զինված ուժերը պատասխանել են Մերձավոր Արևելքի մի քանի երկրում գտնվող ամերիկյան բազաներին հարվածներով։ Թեհրանը նաև մեղադրել է Վաշինգտոնին հրադադարի համաձայնագիրը խախտելու համար։ Հուլիսի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրադադարն այլևս ուժի մեջ չէ։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից