ԱՄՆ-ը մտադիր Է վերադառնալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ. AP

ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում Է վերականգնել փոխգործակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) հետ: Փետրվարի 7-ին այդ մասին հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պաշտոնատար անձանց թվից գործակալության աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենն արդեն օրվա ընթացքում կհայտարարի այն մասին, որ երկիրը «կվերադառնա Ժնեւում գործող այդ կառույց՝ որպես դիտորդ՝ մտադրվելով հասնել» ՄԻԽ-ի «լիարժեք անդամի ընտրության»: Գործակալությունն արձանագրում Է, որ «այս որոշմումը, հավանաբար, կհարուցի» ԱՄՆ-ում «պահապնողական օրենսդիրների, ինչպես նաեւ Իսրայելի պաշտպանությամբ հանդես եկող ուժրի քննադատությունը: Ինչպես նշված Է նյութում, Բայդենի վարչակազմը կարծում Է, որ ՄԻԽ-ը «պետք Է բարենորոգվի», իսկ դրան հասնելու առավել արդյունավետ մեթոդը «փոխգործակցությունն Է նրանց հետ՝ ղեկավարվելով սկզբունքներով»:

Աղբյուրներից մեկի խոսքով՝ ՄԻԽ-ը «կարեւոր ֆորում Է նրանց համար, ովքեր պայքարում են բռնության եւ անարդարության դեմ ամբողջ աշխարհում: Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր Է մասնակցել ՄԻԽ-ի աշխատանքին, որպեսզի «լիակատր չափով իրականացնի դրա ներուժը», նշված Է հրապարակման մեջ: Վաշինգտոնը 2018 թվականին հայտարարել Էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին՝ այդ որոշումը պատճառաբանելով ԱՄՆ-ի եւ Իսրայելի նկատմամբ կազմակերպության կանխակալ վերաբերմունքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան