Ամերիկահայ գիտնականները նպատակ ունեն խոշոր ներդրումներ ներգրավել Հայաստանի գիտահետազոտական ոլորտում

ԱՄՆ այցի շրջանակում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Hero House կենտրոնում հանդիպել է Ամերիկայի հայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության անդամների հետ` նախագահ Ռիչարդ Օհանյանի գլխավորությամբ:

Վերջինս շնորհակալություն է հայտնել Զարեհ Սինանյանին այցի համար և նշել, որ ընկերակցությունը պատրաստ է առավելագույնս սերտացնել աշխատանքը հանձնակատարի գրասենյակի հետ: Այնուհետև ներկայացվել են ընկերակցության ծրագրերը, որոնք նպատակ ունեն խոշոր ներդրումներ ներգրավել Հայաստանի գիտահետազոտական ոլորտներում, որի շրջանակում արդեն իսկ համագործակցում են ՀՀ էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների հետ:

Ընկերակցությունը ցանկանում է իր մոդելը տարածել նաև Եվրոպայի, Ռուսաստանի և Ավստրալիայի հայ գիտնականների շրջանում` նրանց հավաքելով մեկ հարկի տակ, ինչի իրագործման համար անհրաժեշտ կլինի նաև հանձնակատարի գրասենյակի աջակցությունը: Քննարկվել են նաև սփյուռքահայ մասնագետների համար Հայաստանում կարճաժամկետ կամավորական ծրագրերի մշակմանը, հայաստանյան համալսարանների հետ կապի ստեղծմանը, համահայկական գիտական օլիմպիադաների անցկացմանը, Հայաստանի դպրոցներում հետազոտական հմտությունների ներդրմանն առնչվող հարցեր:

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը