Ամեն աշխարհագրական օբյեկտ կունենա իր անձնագիրը. աշխատանքներն իրականացնելու համար պետք են դրանց բարձրորակ լուսանկարներ

Կադաստրի կոմիտեում սկսվել և ընթացքի մեջ են աշխարհագրական անվանումների պետական քարտադարանում աշխարհագրական օբյեկտների համար անձնագրերի ստեղծման աշխատանքները։

Յուրաքանչյուր աշխարհագրական օբյեկտ կունենա իր առանձին անձնագիրը՝ տվյալ օբյեկտի լուսանկարով և համառոտ նկարագրությամբ։
«Աշխատանքներն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են աշխարհագրական օբյեկտների (բնակավայրեր, պատմամշակութային, լեռնագրական, ջրագրական օբյեկտներ և այլն) բարձրորակ լուսանկարներ ՀՀ ողջ տարածքից։
Արդյունքում ստեղծված անձնագրերը հասանելի են լինելու ազգային գեոպորտալում (https://geoportal.am/), և յուրաքանչյուր աշխարհագրական օբյեկտի համար արտացոլվելու է անձնագիր՝ աշխարհագրական տվյալներով, համառոտ նկարագրությամբ և լուսանկարով։
Ցանկության դեպքում ուղարկե՛ք մեզ ձեր լուսանկարած սիրողական և պրոֆեսիոնալ լուսանկարները՝ նշելով տեղանքի և աշխարհագրական օբյեկտի անվանումը։
Անպայման պաշտպանված կլինի լուսանկարի հեղինակային իրավունքները։ Անձնագրում՝ լուսանկարի վրա, արտացոլված կլինի հեղինակի անուն-ազգանունը։
Խնդրում ենք լուսանկարները ուղարկել մեզ geomatics@cadastre.am կամ geomatics.cadastre@gmail.com էլեկտրոնային հասցեներով»,- ասված է Կադաստրի կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Related posts

Հնդկաստանի վարչապետը բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջը

Դավիթ Առուշանյանի ելույթը հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի լիագումար նիստին

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հեռախոսազրույցը