ԱՀ նախագահը գերիների ու անհայտ կորածների հարցեր է քննարկել Բաքվի պաշտոնական ներկայացուցչի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն գնդապետ Արմեն Աբազյանի և Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ -լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, ռուսական զորակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքում փետրվարի 12-ին հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը: «Քննարկվել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնմանը առնչվող և հումանիտար այլ հարցեր»,-նշել է Ավանեսյանը՝ հավելելով, որ քննարկում է եղել նաև 90-ականների պատերազմի ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրերի վերաբերյալ։

Related posts

ՔԿՀ ծառայողները բուժքրոջ մոտից հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց

Մասկի կուսակցությունը կարող է քաղաքական քաոս առաջացնել ԱՄՆ-ում. Թրամփ

Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սվենսոնը քննարկել են Հայաստան-Շվեդիա միջխորհրդարանական խորացող հարաբերություններին վերաբերող հարցեր