Տաքսու վարորդը կողոպտել է ուղևորուհուն

Հունվարի 11-ին, ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում կողոպուտի վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Աշտարակում բնակվող մի կին ահազանգել էր ոստիկանություն ու հայտնել, որ տաքսու վարորդն իրենից փող է հափշտակել։ Տուժողի հետ զրույցից պարզ դարձավ, որ տղամարդը նրանից 20 հազար դրամանոց է վերցրել, որ մանրի, բայց փողը բացահայտ հափշտակել  ու փախել է։ Ավանի քրեական հետախույզները կողոպուտը կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու միջոցառումներ ձեռնարկեցին, որոնք արդյունք տվեցին դեպքից ժամեր անց։ Շուտով հայտնի դարձավ կասկածվողի ինքնությունը։ Էջմիածնի բնակիչ, 41-ամյա տղամարդուն ոստիկանները հայտնաբերեցին նույն օրը, ժամը 21-ի սահմաններում, և Դավիթ Անհաղթի փողոցից բերման ենթարկեցին Ավանի բաժանմունք։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՀՀ-ն և ԱՄՆ-ը երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը

Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում