Ահաբեկչություն Պակիստանի ռազմաբազայում, կան զոհեր և վիրավորներ

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող ռազմաբազայում երկու պայթյուն է իրականացվել, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ, 30-ը՝ վիրավորվել: 16 գրոհայինից բաղկացած խումբը, այդ թվում՝ չորս ինքնասպան ահաբեկիչ, ճեղքել է ռազմաբազայի պատը և մտել տարածք։ Հարձակումը հետ է մղվել, ավերվել են մի քանի տուն ու մոտակա մզկիթը։

Բաննու քաղաքում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանի թալիբների հետ կապ ունեցող արմատական ​​խմբավորումը: Նրանց տվյալներով՝ սպանվել են Պակիստանի անվտանգության ուժերի «տասնյակ անդամներ»։

Բաննուն սահմանակից է Աֆղանստանին, և այնտեղ գործում է մի քանի զինված խմբավորում: Սա Պակիստանում գրոհայինների երրորդ հարձակումն է մահմեդականների սուրբ Ռամադան ամիսն սկսվելուց հետո:

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը