ՀՀ-ն չի ստանձնել որևէ պարտավորություն, որը չի կատարել. Միրզոյան

ՀՀ-ն չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին:

«Մենք քանիցս ասել ենք՝ մենք պատրաստ ենք օր առաջ բացել կամ մեր մասով նպաստել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: Մենք հանդես ենք եկել խոր և շատ ընդգրկուն նախաձեռնությամբ՝ «Խաղաղության խաչմերուկով»: Դրա տրամաբանության մեջ և այդ համատեքստում Ադրբեջանին էլ շատ կոնկրետ առաջարկներ ենք արել:

Հարցը միայն Ադրբեջանի մասով չէ. տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը շատ ավելի լայն խոսակցություն է, ներառում է, օրինակ՝ մեր արևմտյան հարևանին՝ մենք Թուրքիայի հետ ունենք այդ խոսակցությունը Գյումրի-Կարս երկաթգծի մասով: Մենք ինքներս այս նույն ապաշրջափակման արդյունքում նպատակ ունենք կապվել նույն Ադրբեջանի ենթակառուցվածքներով Կենտրոնական Ասիայի հետ, Չինաստանի հետ, և այս խոսակցությունը մենք մեր բոլոր գործընկերների հետ շարունակում ենք»,- նշեց Միրզոյանը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան