Ակնկալում եմ շարունակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը. Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք ամանորյա և սուրբծննդյան սրտանց շնորհավորանքներ:

Անցնող տարին Ռուսաստանի և Հայաստանի համար հոբելյանական էր. մենք նշեցինք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը:

Կարևոր է, որ Ձեր պաշտոնական այցի ընթացքում հաջողվեց ամրագրել երկկողմ դաշնակցության ռազմավարական ուղղվածությունը, նախանշել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ԵվրԱզԷս, ՀԱՊԿ և ԱՊՀ ձևաչափերում գործընկերային փոխգործակցության հետագա զարգացման քայլերը:

Ակնկալում եմ շարունակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ, իսկ Հայաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

Related posts

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել

Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի հետ փորձագիտական քննարկումներ կլինեն՝ համագործակցության խորացման նպատակով

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը