Ականջալուր լինելով վարչապետի կոչին՝ իմ գլխավորությամբ կազմավորվում է կամավորական ջոկատ․ Արտաշատի համայնքապետ

Արտաշատ համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանը, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամավորագրման կոչին՝ հայտնել է, որ իր գլխավորությամբ կամավորական ջոկատ է կազմավորվում։
«Սիրելի՛ համաքաղաքացիներ, ականջալուր լինելով ՀՀ վարչապետի կոչին՝ իմ գլխավորությամբ կազմավորվում է կամավորական ջոկատ։
Հայրենքի պաշտպանության սրբազան գործի համար բոլորս պարտավոր ենք համախմբվել և միասին կերտել մեր նորօրյա հաղթանակը:
Ուստի մեր գոյության վճռորոշ պայքարի այս օրերին կոչ եմ անում մեր համայնքի բնակիչներին՝ կամավորագրվել հայրենական պայքարին։
Վաղը ժամը 9.00-ից սկսած կարող եք դիմել Արտաշատի համայնքապետարան՝ ձևավորելու «Արտաշատ» կամավորական ջոկատ և միանալու արդար պայքարին։ Փա՛ռք Հայոց բանակին»,- ասված է համայնքապետի գրառման մեջ։

Related posts

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում