Ախուրյանի համայնքային ոստիկանները բացահայտել են դեպքը․ քաղաքացու պայուսակը հայտնաբերվել է

Մարտի 14-ի ցերեկը Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր տվել Հովունի գյուղի մի բնակիչ։ Նա հայտնել է, որ նախորդ օրը՝ 8․30-ի սահմաններում, Գյումրիում նստել է «Մերսեդես» մակնիշի տաքսի ավտոմեքենա, հասել իրենց գյուղ, իջել ու մոտ 40 րոպե անց նկատել, որ մեքենայում է թողել պայուսակ, որում եղել է 340 հազար ռուբլի, 1600 դոլար, մոտ 60 հազար դրամ, քարտեր, անձնագիր ու վարորդական իրավունքի վկայական։
Տուժած տղամարդը դիմել էր վարորդին, որ վերադարձնի իր պայուսակը, սակայն նա հայտնել էր, թե մեքենայում ոչինչ չի եղել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, և Ախուրյանի համայնքային ոստիկանների միջոցառումների արդյունքում պարզվել է, որ պայուսակը վերցրել է նույն տաքսու մեկ այլ պատվիրատու 50-ամյա մի կին։ Նա հրավիրվել է համայնքային ոստիկանության բաժին, որտեղ բացատրական աշխատանքից հետո խոստովանել է, որ ինքն է վերցրել պայուսակը։ Կինը ներկայացրել է պայուսակը՝ ողջ պարունակությամբ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

Շիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերել

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ