Ալիևը փակ հանդիպման ժամանակ ընդունում է և ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը. ԱԺ նախագահ

Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում ռազմական գործողություններ ծավալել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Միջազգային բոլոր հնարավոր մեխանիզմներով մենք պետք է հասնենք նրան, որ ՀՀ-ը և Ադրբեջանի Հանրապետությունը կնքեն պայմանագիր երկարատև, վստահելի, միջազգային հեղինակավոր որևիցե երկրի, կառույցի, ֆորմատի ներքո՝ որպես երաշխավոր և ապահովեն ԼՂ-ում բնակվող հայ ժողովրդի իրավունքների և ազատությունների իրականացումը: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցին, ապա Ալեն Սիմոնյանն ասաց, որ Ադրբեջանի նախագահ Ալիևն այդ հարցի հետ կապված ձևակերպումն այլ ձև է ներկայացնում՝ ասում է, որ ՀՀ-ի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի: «Չգիտեմ՝ ես դա ասելու իրավունք ունե՞մ, թե՞ չէ, փակ հանդիպման ժամանակ ինքը նույնպես ընդունում է և ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը թվային ձևակերպումով»:

Related posts

20 բնակավայր, 1 ուղերձ․ կանանց պայքարի ճանապարհը լուսանկարներում

Ուժեղ անձրևային հոսքից հակակարկտային կայաններից մեկի հետ խնդիր է եղել, կողքի 63 համակարգերն աշխատել են. Պապոյան

Լիազորող նորմը Կառավարությանը հնարավորություն կտա ռազմամթերքը, զենքերը, լրամասերն ու բաղադրիչները տրամադրել ռազմարդյունաբերական ընկերություններին. ԲՏԱ նախարար