Ալիևը հուսադրող է համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի սկիզբը

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս։ Այս մասին, ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահը Իրան- Ադրբեջան սահմանին Արաքս գետի վրա գտնվող հիդրոէլեկտրակայանի բացման արարողության ժամանակ, որին մասնակցել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։
«Ներկայումս ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների որոշման գործընթացը, դա հուսադրող իրադարձություն է դա հույս է ներշնչում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար ընդմիջումից հետո կարող է կնքվել խաղաղության պայմանագիր»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի նաագահը նաև ողջունել է Թեհրանի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։

Related posts

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին

Խորհրդակցություն՝ «Զորամասերում տարվող աշխատանքներն ու զինվորական կարգապահության ամրապնդումը» թեմայով․ ՊՆ

«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով