Ալիևը հայտարարել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման մասին

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում առկա խնդիրները մնացել են անցյալում, դրանք ամբողջովին կարգավորվել են` հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Շփումներ են տեղի ունենում տարբեր մակարդակներում՝ կառավարությունների միջև, միջկառավարական հանձնաժողովի համանախագահների, արտաքին գործերի նախարարությունների և նախագահի վարչակազմերի միջոցով։ Հետևաբար, կարծում եմ, որ այս առումով ամեն ինչ լավ է ընթանում, և մենք ուրախ ենք դրա համար»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Նա ասել է, որ ՌԴ պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինը, նույնպես ընդունել են երկկողմ հարաբերությունների դինամիկան:

Ալիևը հավելել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարևոր են ինչպես երկկողմ ձևաչափի, այնպես էլ ավելի լայն աշխարհագրության համար։

«Հարաբերությունները ներառում են ինչպես փոխգործակցության ավանդական ոլորտները, այնպես էլ այսօր ի հայտ եկող նոր ուղղությունները։ Իհարկե, շատ կարևոր դեր են խաղում տրանսպորտը, առևտուրը և հումանիտար համագործակցությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Related posts

Շինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր

Մինչև 5 տարեկանների շրջանում վնասվածքով պայմանավորված հոսպիտալացման պատճառներից մեկը բարձրությունից վայր ընկնելն է. ՀՀ առողջապահության նախարարություն

Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն