Մինչև 5 տարեկանների շրջանում վնասվածքով պայմանավորված հոսպիտալացման պատճառներից մեկը բարձրությունից վայր ընկնելն է. ՀՀ առողջապահության նախարարություն

Մինչև 5 տարեկանների շրջանում վնասվածքներով պայմանավորված հոսպիտալացումների պատճառներից մեկը բարձրությունից վայր ընկնելն է: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Պատուհաններից և պատշգամբներից ընկնելու դեպքերի մեծ մասը տեղի է ունենում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում, ուստի, հարգելի՛ ծնողներ, ապահովե՛ք ձեր երեխայի անվտանգությունը:
Պատուհանները փակ և կողպված պահեք, երբ երեխաները տանն են: Եթե օդափոխության համար բացում եք, հնարավորության դեպքում բացե՛ք այն պատուհանը, որը անհասանելի է երեխաներին:
Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի ընկնելը, մի՛ վստահեք դրանց ամրությանը:
Կահույքը կամ այն ամենը, ինչի վրա կարող է բարձրանալ երեխան, տեղադրե՛ք պատուհաններից հեռու:
Կազմակերպե՛ք երեխայի հանգիստը և խաղալու համար նախատեսված տարածքը բաց պատուհանից կամ պատշգամբներից հնարավորինս հեռու:
Հիշե՛ք, գաջեթներն ակնթարթորեն կարող են շեղել ձեր ուշադրությունը՝ թուլացնելով զգոնությունը երեխայի հանդեպ:
Երեխայի պատուհանից վայր ընկնելը հաճախ տեղի է ունենում, երբ երեխան մենակ է, և չկա մեծահասակի հսկողություն:
Հիշե՛ք՝ մի քանի վայրկյանում կարող է կատարվել անդառնալին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Related posts

ՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Փաշինյան

Քրեական ոստիկանները Բյուրեղավանի բնակչուհու տանը մեթամֆետամինով ու մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերվել

Ռուսաստանի երկինքն անվտանգ չէ միջազգային թռիչքների համար. Զելենսկի