Ալեն Սիմոնյանը և Սու Հույն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հարցերի

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի 14-րդ ազգային կոմիտեի փոխնախագահ Սու Հույի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսության ու միջխորհրդարանական համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները:

Անդրադարձ են կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցերին` հատուկ ուշադրություն դարձնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Related posts

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը գործուղվում է Ռուսաստան

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԵՄ-ն թույլատրել է Կիևին ձեռք բերել Patriot հրթիռներ՝ տրամադրված վարկի հաշվին