Քննարկվել են փոխգործակցության հարցեր. ԱԳ նախարարը հանդիպել է ՄՔԴ նախագահի և գլխավոր քարտուղարի հետ

Սեպտեմբերի 17-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը  հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել  ՀՀ-ի և ՄՔԴ-ի միջև փոխգործակցությանը, միջազգային իրավունքի նորմերի պահպանմանն ու օրենքի գերակայության ապահովմանն ուղղված միջազգային ջանքերում ներգրավվածության հարցերի շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հռոմի Կանոնադրության դրույթներին համապատասխան ազգային օրենսդրության կատարելագործման մասով տարվող աշխատանքներին, ինչպես նաև կարողությունների զարգացման նպատակով առկա հնարավորություններին։

Նախարար Միրզոյանը գրառում է կատարել Դատարանի պատվավոր հյուրերի մատյանում։

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը