Ալեն Սիմոնյանը թուրքական կողմին է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացում վերջին զարգացումները

Ժնևում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ ԱԺ նախագահը թուրքական կողմին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացում վերջին զարգացումները և վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը խաղաղության հաստատման գործընթացին:

Ալեն Սիմոնյանը թուրք գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Կողմերը հանդիպման ավարտին ձեռք են բերել շփումները շարունակելու պայմանավորվածություն:

Related posts

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտեր

Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան