ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են զորամասեր

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովից հայտնում են, որ դեկտեմբերի 30-ին հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը և հանձնաժողովի անդամ՝ պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը այցելել են 1-ին հատուկ բանակային կորպուսի ենթակայության զորամասեր և պաշտպանական բնագծեր։
Կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանի ուղեկցությամբ ուսումնասիրվել են առաջնագծում իրականացված մեծածավալ ինժեներական աշխատանքները:
Ամանորի կապակցությամբ մի շարք զինվորականներ պարգևատրվել են նվերներով։
Պատգամավորական այցին մասնակցել է նաև 44-օրյա պատերազմում նահատակված, քաջարի զինվոր Էդգար Մարգարյանի մայրը` Արսինե Սահակյանը, որը նույնպես նվերներ է հանձնել զինվորներին։

Related posts

75 հազար և ավելի բնակչությամբ համայնքի ղեկավարների աշխատավարձը լինելու է մոտավորապես 1.2 մլն դրամ. Դավիթ Խուդաթյան

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի անվտանգությանը ոչ մի բան չի ավելացնում. Փաշինյան

Սեպտեմբերի 15-ին Գյումրու բժշկական կենտրոնում ծնվել է 9 երեխա