75 հազար և ավելի բնակչությամբ համայնքի ղեկավարների աշխատավարձը լինելու է մոտավորապես 1.2 մլն դրամ. Դավիթ Խուդաթյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ ՏԻՄ-երում աշխատանքի արդյունավետության բարձրացման մեխանիզմի ներդրմանը։

«Ես հույս ունեմ, որ մենք, ի վերջո, օրենքի մակարդակով նաև տեղական ինքնակառավարման մարմիններում այս խնդիրը կլուծենք, որովհետև ես չեմ ուզում թաքցնել. ես, օրինակ, ՏԻՄ-երի մեր գործընկերներին երբեմն ասում եմ, որ կարող է, եթե ինչ-որ մեկը հետևողականորեն խորանա այս պահի հագի շորերը ձեզ որտեղի՞ց, կարող է մեծ պրոբլեմ առաջանալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Համայնքապետերը այժմ ստանում են 250-500 հազար դրամ աշխատավարձ, միջինը 350-ի շրջանակում է, որովհետև 500 հազար աշխատավարձ ստանում են 75 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները, տեղակալները՝ դրա մինչև 80 տոկոսի չափով։

Բայց ձեր հանձնարարականի համապատասխան կարգավորումով կարգավորվում է նաև այս հարցը։ Պարոն փոխվարչապետի ներկայացրած նախագծով առանձին կետ կա, որը վերաբերում է ՏԻՄ-երին։

Մոտավորապես, ներառյալ լրավճարը, մենք ունենալու ենք չմիավորված համայնքների դեպքում՝ մինչև 700 հազար դրամից սկսած աշխատավարձ։ Խոսքը, օրինակ, Ֆերիկի մասին է։ Միջինը, առանց հարկերի, ունենալու են շուրջ 1 մլն դրամ աշխատավարձ, և լինելու են համայնքներ՝ 75 հազար և ավելի բնակչությամբ, որտեղ համայնքի ղեկավարների աշխատավարձը լինելու է մոտավորապես 1.2 մլն դրամ։

Խոսքը նույն համամասնությամբ վերաբերում է համայնքների ղեկավարների տեղակալներին, համայնքապետարանի անձնակազմին։ Եթե միջինացված ասեմ, ապա կրկնակի, որոշ համայնքների դեպքում՝ աշխատավարձի եռակի բարձրացում է նախատեսվում,- ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Related posts

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի անվտանգությանը ոչ մի բան չի ավելացնում. Փաշինյան

Սեպտեմբերի 15-ին Գյումրու բժշկական կենտրոնում ծնվել է 9 երեխա

Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք