ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի անդամները Համբուրգում քննարկել են համայնքային կյանքի ակտիվացմանն առնչվող հարցեր

Ազգային Ժողովի Հայաստան-Գերմանիա խորհրդարանական բարեկամության խմբի այցը Համբուրգի երկրամաս սկսվել է գերմանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
«Քննարկեցինք համայնքային կյանքի ակտիվացման հետ կապված հիմնահարցերը։ Անդրադարձանք Հայաստանի հետ համայնքային կապերի զարգացման հիմնախնդիրներին:
Հանդիպման ընթացքում ընդգծվեց Հայաստանի Հանրապետության հետ կրթական և մշակութային համագործակցության խթանման անհրաժեշտությունը։
Առաջարկվեցին գործնական քայլեր Հայաստանի Հանրապետության և գերմանահայ համայնքի միջև կապերի ամրապնդման, փոխգործակցության ընդլայնման և Գերմանիայի հասարակական կյանքում գերմանահայ համայնքի դերակատարության բարձրացման ուղղությամբ»,- ասված է գրառման մեջ:

Related posts

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներին

Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի

Մեկնարկել են մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումները