Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր՝ Kiss Me In The Rain երգի տեսահոլովակը

Հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր՝ Kiss Me In The Rain երգի տեսահոլովակը։
այն ապրիլի 1-ից հասանելի է YouTube-ում։

2020 թվականի «Եվրատեսիլ»-ի հայաստանյան ներկայացուցիչը փաստում է՝ այս երգը մարդկանց կմոտիվացնի լիարժեք ապրել։

«Իմ երգը նկարագրում է այն իրավիճակը, թե ինչպես մարդը կարող է վիրավորվել սիրելիից և ցանկանալ ջնջել նրան իր կյանքից, որպեսզի շեշտի, թե որքան ինքնավստահ և հզոր մարդ է դարձել։ Բայց սիրտն այլ բան է ասում. նա պարզապես ցանկանում է համբուրել սիրելիին անձրևի տակ։ Այս երգի հիմնական ուղերձն այն է, որ սերը կարող է սպիներ թողնել, բայց նաև գեղեցիկ պահեր պարգևել մեզ։ Երգը մարդկանց դրդում է ապրել լիարժեք կերպով՝ կոչ անելով զանգահարել սիրելիին, անձրևի տակ համբուրել նրան»,-նշում է Աթենա Մանուկյանը։

Հեղինակներն են Աթենան և DJ Paco-ն։ Աթենան և DJ Paco-ն գրել են երաժշտությունը, իսկ Աթենան հեղինակել է երգի բառերը։ Տեսահոլովակի ռեժիսորը Քևին Քլաքն է։ Նկարահանումները տեղի են ունեցել Գերմանիայում. տեսահոլովակում կարելի է նկատել երկրի գեղեցիկ ճարտարապետությունը, շենքերն ու փողոցները։

Related posts

Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը էապես չի փոխվի

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

Ճապոնիայում ստեղծվել է խելացի ակնոց՝ նախատեսված և՛ կարճատեսների, և՛ հեռատեսների համար