Ադրբեջանն ու Լատվիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Ադրբեջանն ու Լատվիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթը ստորագրվել է Բաքվում՝ պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Արտիս Պաբրիքսի բանակցությունների արդյունքում՝ փոխանցում է ТАСС-ը:

Նշվում է, որ նախարարները քննարկել են Բաքվի և Ռիգայի միջև ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի, անվտանգության խնդիրների, ինչպես նաև փոխհարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ