Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը

Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ռուսաստանից, մասնավորապես՝ 20 վագոն՝ 1400 տոննա գարիով և 21 վագոն՝ 1469 տոննա ցորենով:

Նշվում է, որ մինչ օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է մատակարարվել մոտ 60 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 9 հազար տոննա պարարտանյութ և այլ ապրանքներ:

Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել շուրջ 17 հազար տոննա դիզելային վառելիք և շուրջ 5 հազար տոննա պրեմիում և ռեգուլյար տեսակի բենզին:

Related posts

Գյումրիում ստեղծված ծրագրերը՝ աշխարհի տարբեր երկրներում

Ոստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալված

Փլվածք Գաջեգործների փողոցում․ կա 2 տուժած