Ադրբեջանի ՊՆ և հատուկ ծառայությունների համակարգմամբ գործող մի շարք լրատվամիջոցներ շարունակում են հրապարակել կեղծ տեսանյութեր․ ՊԲ

Օգոստոսի 15֊ին Ադրբեջանի ՊՆ և հատուկ ծառայությունների համակարգմամբ գործող մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ շարունակել են հրապարակել կեղծ տեսանյութեր, որտեղ իբր թե պատկերված են ՊԲ նոր մարտական դիրքերն ու սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրումը դեպի շփման գիծ։

Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։

Ադրբեջանական կողմը, շարունակաբար խախտելով 2020 թ. նոյեմբերի 9֊ի եռակողմ փաստաթղթից բխող իր պարտավորությունները, ինչի հետևանքով Արցախի Հանրապետությունը գտնվում է հումանիտար աղետի վիճակում, կեղծ տեղեկությունների ակտիվ տարածման միջոցով փորձում է իրադրության վատթարացման մեղքը բարդել արցախյան կողմի և ռուս խաղաղապահների վրա, ձգտում է միջազգային ուշադրությունը շեղել իր ագրեսիվ, Արցախում էթնիկ զտում իրագործելուն միտված գործողություններից և իրականացնում է հետագա սադրանքների տեղեկատվական նախապատրաստություն։

Related posts

Ռաֆայել Գրոսսին արտահերթ նիստ կհրավիրի Իրանում ստեղծված իրավիճակի առնչությամբ

Մարալիկում «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը մեկ անգամ ևս ապացուցեց՝ կրթվելն ունի համախմբող ուժ

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է Kheibar հրթիռներ