Ադրբեջանի հրետակոծության հետևանքով վնասվել է Սոթքի համայնքապետարանի շենքը

Ադրբեջանի հրետակոծության հետևանքով վնասվել է Սոթքի համայնքապետարանի շենքը:

«Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի արտահաստիքային թղթակիցն այս պահին Սոթքում է. նա տրամադրել է լուսանկարներ վնասված շինությունից:

Ավելի վաղ Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը տեղեկացրել էր, որ Սոթքում Ադրբեջանի հրետակոծության հետևանքով մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքններն ու պատուհաններն են վնասվել: Վնասի չափը ճշտվում է:

Ժամը 15:00-ի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին կրկին ծայրահեղ լարվել է: Ժամը 13:00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր:

Related posts

Եմեն-Սաուդյան Արաբիա լարվածությունը պահպանվում է

Արդիականացվում են 2000-ից ավելի շքամուտքերի էլեկտրական ենթակառուցվածքները. ՀԷՑ

Խուդաթյանը հանձնարարականներ է տվել ճանապարհաշինական աշխատանքների որակի և ժամկետների պահպանման վերաբերյալ