Հրթիռահրետանային հարվածներ է հասցվել Սոթքի զորամասին. բռնկվել է հրդեհ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ: Ժամը 15:00-ից 17:00 ընկած հատվածով Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը: Լայնորեն կիրառվել են նաև ԱԹՍ-ներ:

16:40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. այս պահին այն մարվել է:

Ժամը 17:00-ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը թուլացել է:

ՀՀ ԶՈՒ-ն ձեռնարկում է բոլոր միջոցները թշնամուն համարժեք պատասխանելու համար:

Զոհերի թիվը՝ 105, հրապարակվել է քիչ առաջ՝ ՀՀ վարչապետի կողմից:

Վիրավորների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար գործում է ՊՆ թեժ գծի 1- 28 հեռախոսահամարը:

ՊՆ-ը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության զարգացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրույթյուններով:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան