Ադրբեջանի հատուկ ծառայությունները «SMS» հաղորդագրությունների միջոցով փորձում են խուճապ տարածել. ԼՂ ԱԱԾ

ԼՂ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ԼՂ պաշտոնատար անձանց անունից «SMS» հաղորդագրություններ են ուղարկում քաղաքացիներին։

«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նման հաղորդագրություններ ստանալու դեպքում չպատասխանել և խուճապի չմատնվել։ Կասկածելի բնույթի հաղորդագրություններ, զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մև:

Related posts

Լրացուցիչ 5000 էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության տրամադրման կարգն ուժի մեջ է մտել

ՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6․7%-ով

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը