Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Համացանցում տեղեկություն է տարածվում, թե իբր Տավուշի մարզում ադրբեջանական կողմը փորձել է հայկական դիրքեր գրավել։ Գրառման մեջ օգտատերը մինչև անգամ նշել էր, թե ադրբեջանցիները «հրետանի են պատրաստել»՝ անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։

Պաշտպանության նախարարությունից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեցին, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։

«Սահմանային իրավիճակը վերահսկելի է, և որևէ միջադեպ չի արձանագրվել»,- հայտնեցին նախարարությունից։

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան