Ադրբեջանը և Վրաստանը տրանսպորտային միջանցքի վերաբերյալ համագործակցության հուշագիր կստորագրեն

Ադրբեջանը և Վրաստանը տրանսպորտային միջանցքի վերաբերյալ համագործակցության հուշագիր կստորագրեն:

Կարևորելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու լիարժեք շահագործման համար համատեղ ջանքերը՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Վրաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստում ունեցած ելույթի ժամանակ:

Նա նշել է, որ Ադրբեջանի լրացուցիչ ներդրումների և Վրաստանի ջանքերի շնորհիվ թողունակությունը 1 միլիոնից հասել է 5 միլիոնի։

«Բաքվի միջազգային առևտրային նավահանգիստը՝ Կասպից ծովի խոշորագույն առևտրային նավահանգիստներից մեկը, կարևոր օղակ է Միջին միջանցքում: Ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում նավահանգստի բեռնափոխադրումների ծավալը տարեկան 15 միլիոն տոննայի հասցնելու ուղղությամբ:

Վրացական նավահանգիստները՝ Փոթին և Բաթումը, նույնպես Միջին միջանցքի կարևոր տարրերից են միջմայրցամաքային գործարքներում:

Մենք շատ ուրախ ենք, որ համապատասխան կառույցները տրանսպորտային միջանցքի ոլորտում համագործակցության հուշագիր կստորագրեն։ Այս ամենն ուժեղացնում է Ադրբեջանի և Վրաստանի դերը՝ որպես միջմայրցամաքային գործարքներում կարևոր տարանցիկ հանգույցներ»,- ասել է Ադրբեջանի վարչապետը։

Related posts

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Մ15 ԵԱ․ Հունահռոմեական ոճի չորս ըմբիշներ դուրս են եկել եզրափակիչ

Խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում․ Միքայել Աջապահյանը հայտարարություն է տարածել