Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի հրադադարի հերթական խախտման համար. ԱՄՆ կոնգրեսական

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Հայաստանի հետ հրադադարի մասին համաձայնագրի հերթական խախտման համար։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջեն Շակովսկին:

«Պետքարտուղարությանը կոչ եմ անում օգտագործել դիվանագիտական բոլոր գործիքները՝ Արցախի վրա հարձակումների համար Ալիևի վարչակարգին պատասխանատվության ենթարկելու և ապագա վայրագությունները կանխելու համար»,- գրել է կոնգրեսականը։

Related posts

Համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պատրաստ ենք ստորագրել և վավերացնել. Միրզոյան

Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ի առավոտյան Պուտինն ազատել էր պաշտոնից

Գյումրիում անցկացվեց ԻՍՏՖ Թաեքվոն-դո-ի միջազգային գավաթի առաջնությունը