Ադրբեջանը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական նախապատրաստություն. ԼՂ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին` ժամը 01:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ԼՂ ՊՆ-ից:

«Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական նախապատրաստություն»,- նշված է ԼՂ ՊՆ հաղորդագրության մեջ։

Related posts

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեի հորդորը՝ Փաստաբանների պալատին

Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ