Ադրբեջանը նպատակ ունի կարգավորել հարաբերությունները Երևանի հետ. Իլհամ Ալիև

«Ես իմ գործընկերոջը՝ Ղազախստանի նախագահին, տեղեկացրել եմ Հայաստանի հետ բանակցային գործընթացի ներկայիս կարգավիճակի մասին։ Մենք տրամադրված ենք հարաբերությունների կարգավորմանը։ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը գրեթե սկսվել է, բայց այնքան էլ հարթ չի ընթանում, ինչպես մենք կցանկանայինք»,- ասել Է Ալիևը Ղազախստան իր պաշտոնական այցի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Սակայն դրան այլընտրանք չկա, և հարևանների միջև հարաբերությունները պետք է նորմալ լինեն: Մենք նայում ենք ապագային և կարծում ենք, որ հնարավոր է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ՄԱԿ-ի կանոնադրության, սահմանների անձեռնմխելիության, միջազգային իրավունքի բոլոր հիմնարար նորմերի և սկզբունքների հիման վրա հասնել խաղաղության պայմանագրի, որը կշրջի երկարաժամկետ թշնամության էջը»,- հավելել է Ալիևը:

Related posts

Խոր ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Բալադյուրի մահվան մասին. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մակրոնին

Գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Պապոյան

Արարատի մարզի Վանաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Նիկոլ Փաշինյան