Ադրբեջանը Մարտակերտի շրջանում խախտել է շփման գիծը. ՌԴ ՊՆ

Արցախում` Մարտակերտի շրջանի Յարըմջա բնակավայրում, Ադրբեջանը խախտել է շփման գիծը: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

Ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը, համագործակցելով Ադրբեջանի և ԼՂ ներկայացուցիչների հետ, միջոցներ է ձեռնարկում միջադեպի կարգավորման ուղղությամբ:

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուս խաղաղապահների անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխման նպատակով ՀՀ ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբների հետ անխախտ համագործակցությունը պահպանվում է:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան