«Ադրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով ռազմագերիների փաստը, ինչը լուրջ հիմք է ստեղծում գերիների հանդեպ ծանր հանցագործությունների վերաբերյալ». Միրզոյանը՝ ԿԽՄԿ ղեկավարին

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին, հայտնում են ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և ԿՄԽԿ միջև Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ համագործակցության և կազմակերպության կողմից կատարվող աշխատանքների շուրջ։

ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը:

Ընդգծվել է, որ Ադրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ իր մոտ պատանդառության մեջ գտնվելու փաստը, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում Ադրբեջանի կողմից գերիների հանդեպ իրականացված ծանր հանցագործությունների, ներառյալ՝ բռնի անհետացումների կասկածի վերաբերյալ։

Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար արհեստական խոչընդոտներ չպետք է ստեղծվեն և հարցը չպետք է քաղաքականացվի։

Related posts

Թեհրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը, որի նպատակն էր մասնատել ՀՀ-ն և կտրել Իրանի կապը Եվրոպայի հետ. Խամենեիի խորհրդական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր

Խստորեն դատապարտում ենք իշխող վարչախմբի՝ Հայ Եկեղեցու նկատմամբ քայքայիչ, հակապետական գործողությունները․ ՀՅԴ Բյուրո