Ադրբեջանը Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ

Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Տեղեկություններին արձագանքելով՝ ՊՆ-ն հայտնում է, որ շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը:

Պաշտպանության նախարարությունը հանրությանը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին:

Related posts

ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով վարչապետը հանդես է գալիս ուղերձով

Հայաստանի և Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել

ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի օկուպացրած շրջաններում ընտրության անցկացման համար. Կալաս