Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և նռնականետ. Արցախի ՊՆ

Մարտի 31֊ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ֊7 նռնականետ։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։

Նախիջևանիկ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ապրիլի 1֊ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Related posts

ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչի է ոչնչացրել. նա պատրաստվում էր կամուրջ պայթեցնել Սարատովի մարզում․ տեսանյութ

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված ՀՀ ջանքերը

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասը վերադարձվեց համայնքին. Դատախազություն