Ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորված 7 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են ստացիոնար բուժումը ԲԿ-ներում. ԱՆ

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը ժամը 12:00 դրությամբ շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր, մեկինը՝ միջին ծանրության:
Վիրավորներից 3-ը ամբուլատոր բուժօգնություն են ստացել: Նրանցից մեկն այժմ կրկին հետազոտվում է:

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական…

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Пятница, 16 сентября 2022 г.

Related posts

Գյումրու ավագանու նիստը՝ վիճաբանությունների, սուր քննարկումների ու քաղաքական ենթատեքստերի ուղեկցությամբ

ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա

Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ