Ադրբեջանական ԶՈՒ-ն Երասխի ուղղությամբ կրակ է բացել զորքի համար սնունդ տեղափոխող մեքենայի վրա. 22։00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է

Հուլիսի 31-ին, ժամը 18:10-ից մինչև 18:50-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Մասնավորապես` թիրախային կրակ է արձակվել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն:

Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

Ժամը 22։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։

Related posts

Աղմկահարույց ձերբակալությունից մինչև անօթևանություն. ՄԻՊ-ը Գյումրիում էր

Հայտարարագիր լրացրած 20 062 քաղաքացի hետ է ստացել 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Նրանք ինֆորմացիայի են տիրապետում. Անդրանիկ Քոչարյանը՝ Ջհանգիրյանին և «Հոկտեմբերի 27»-ի գործով քննչական խմբին խորհրդատու ներգրավելու մասին