Ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը. հայկական կողմում կա մեկ վիրավոր. ԼՂ ՊՆ

ԼՂ ՊՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ֊17 նռնականետ։ Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։
Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ժամը 15։30֊ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Related posts

Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրիում

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Մենք կհասնենք մեր նպատակներին և միասին ամեն ինչ կանենք հաղթանակի համար. Պուտին