ԱԳՆ խոսնակն մեկնաբանել է ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցչի պաշտոնավարումը դադարեցնելու որոշմանը

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Արմենպրես»ի խնդրանքով մեկնաբանել է ՀՀ կառավարության՝  Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ դադարեցնելու մասին որոշումը:

«Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ-ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»,-նշել է Աննա Նաղդալյանը:

Related posts

Ուկրաինական ուժերը անօդաչուներով հարվածել են Ռուսաստանի տարածքին

Դեսպան Ղևոնդյանն ու Սանժառբեկ Բոլոտովը քննարկել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր

Փեզեշքիանը և Ալիևն ընդգծել են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների եղբայրական բնույթը